«Փնտրում եմ գլխավոր դատախազին». փաստաբան Սուսաննա Սարգսյան

18-10-2019 12:28:22   | Հայաստան  |  Իրավունք
«ՀԱՅԵԼԻ ԱԿՈՒՄԲ»-ԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ ՊԱՏԻՆ ՁՎԵՐ ԿՈՏՐԵԼՈՒՑ ՄԻՆՉԵՎ ԱՆՀԵՏԱՑԱԾ ՆՈՐԱԾԻՆ… ՈՒՐ Է ՄԵՐ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ…
 


14.10.2019թ. մեղադրանք առաջադրվեց չորս հեղափոխական ակտիվիստներին՝ «Հայելի ակումբ»-ին չպատկանող պատին ձվեր կոտրելու համար, որի բոցաշունչ և տռագիկոմեդիկ ձևակերպումները բանական մարդու ինտելեկտը հրաժարվում է ընկալել և դա արվեց ըստ պտտվող լուրերի Երևան քաղաքի դատախազի կիրակնօրյա ցուցումով, սակայն իրականում շատ լավ էլ գիտենք թե ում ցուցումով էր արվում:
 
Նշված մեղադրանքի ձևակերպումներին և աբսուրդի թատրոնին դեռ կանդրադառնամ :
 
Սակայն եթե առաջին դեպքում ամեն ինչ արվեց լույսի արագությամբ՝ քրեական գործի հարուցում, որպես կասկածյալ չորս անձի հարցաքննություն, այնուհետև մեղադրանքի առաջադրում, ապա մյուս դեպքում, որը վերաբերվում է նորածնի անհետացմանը կարծես թե ոչ ոք չի շտապում հայտնաբերել նորածնին:
Եթե նկատեցիք ես չեմ ասում նորածնի մարմինը, ասեմ ինչու:
 
Եթե հիվանդանոցում կամ դատաբժշկական փորձաքննության ուղարկված
լիներ նորածնի մարմինը և դա լիներ Հայկուհի Խաչատրյանի որդու մարմինը հիմա վաղուց էին տվել ու իրենց գլուխը ազատել բարձրացված աղմուկից:
 
Սակայն արդեն 23 օր է որևէ մեկը հստակ տեղեկություն չունի երեխայի կամ նրա մարմնի գտնվելու վայրի կամ ճակատագրի մասին: Իրարամերժ, հակասական հայտարարություններ և մեկնաբանություններ:
Պարոն դեռևս գլխավոր դատախազ կիրակի օրով կարողանում եք ցուցում տալ «Հայելի ակումբ»-ին չպատկանող պատին ձվերով հարվածելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու և արագ ընթացք տալու համար, իսկ 23 օրում չեք կարողանում ցուցում տալ երեխային հայտնաբերելու համար, չէ որ խոսքը երեխայի մասին է, չէ որ այստեղ արդեն խոսքը գնում է երեխայի առևանգման մասին:
 
«Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը հայտարարում էր, որ «կարգ գոյություն ունի, ոստիկանությունը և դատախազությունը պետք որոշում կայացնեն տասներկուսին գալու են որոշում կայացնեն, որ տանեն» : Այսինքն ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը սպասում էր քննիչի և դատախազի որոշմանը և մինչ այդ ենթադրյալ ժամը տասներկուսը երեխայի մարմինը գտնվել է հիվանդանոցում, որտեղից էլ անհետացել է: Դեպքից անցել է ինչպես նշեցի 23 օր, և ինչպես տեսնում ենք սպառիչ պատասխան չկա:
Ժողովրդական հին ձևակերպում կա նման դեպքերի համար «իրար բերան թքելով» պարտակում են ու պարտակում:
Հետաքրքրի է այս գործից հետո Ձեր կամ Ձեր հարազատների գույքային ֆոնդում ծավալ փոխվելու է թե ոչ և այսքանից հետո պատրաստվում եք նորածնի մահվան դեպքով հարուցված քրեական գործը վերավորակելու ցուցում տաք: Նաև շատ հետաքրքիր է այս 23 օրվա հանցավոր անգործության համար որևէ մեկը պատասխանատվության ենթարկվելու է թե՞ ոչ:
 
Հ.Գ. Առայժմ այսքանը և սա դեռ սկիզբն է….
Չոս հեղափոխական ակտիվիստների պաշտպան, անհետացած նորածնի մայր Հայկուհի Խաչատրյանի ներկայացուցիչ՝
 
 
 
 
պարտակում: Հետաքրքրի
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 3165 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար