Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

19-10-2019 13:45:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Արմեն Կարապետյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից:Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
 


«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Արմեն Կարապետյանին ազատել էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է ՀՀ
վարչապետի որոշման մեջ։
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Արմեն Կարապետյանը էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ անձնական պատճառներով:
 
«Հարգելի գործընկերներ, հետագա շահարկումներից խուսափելու համար տեղեկացնում ենք, որ Արմեն Կարապետյանն ազատվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից սեփական դիմումի համաձայն: Անձամբ իր անունից փոխանցում եմ, որ պատճառն անձնական է` առողջական»,- գրել է Օհանյանը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 927 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար