Թուրքիան սպառնում Է 35 ժամից վերսկսել ռազմական գործողությունը Սիրիայում.«Արմենպրես»

21-10-2019 12:59:16   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հոկտեմբերի 21-ին Ստամբուլում ելույթ ունենալով TRT World Forum 2019 երրորդ միջազգային համաժողովի բացմանը, հայտարարել Է, որ ահաբեկիչները 35 ժամ ունեն Սիրիայի հյուսիսի անվտանգության գոտուց հեռանալու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 


«Մնացել Է 35 ժամ: Եթե այդ ժամկետում ահաբեկիչները չհեռանան Սիրիայի անվտանգության գոտուց, Թուրքիան կվերսկսի «Խաղաղության ակունք» գործողությունը»,-նախարարի խոսքը մեջբերել Է «Անադոլու»
գործակալությունը:
 
Նա նշել Է, որ Անկարան շարունակում Է հարվածներ հասցնել քուրդ զինյալներին:
 
Նախարարը նաեւ ԱՄՆ-ին մեղադրել Է այն բանում, որ այն ժամանակ, երբ Անկարան ու Վաշինգտոնը բանակցություններ Էին վարում Եփրատ գետից արեւելք անվտանգության գոտու ստեղծման շուրջ, ԱՄՆ-ը շարունակում Էր զենք մատակարարել քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 603 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար