Ինչի՞ց ենք նեղվում...

21-10-2019 13:25:57   | Հայաստան  |  Հասարակություն
Շատերը քննարկում են պարոն Փաշինյանի ընտանիքով հանգստի նկարը:
 


Մի մասը անպատմելի անկոռեկտ քննադատում է , մյուս մասը ` դրվատանքի խոսքեր ասում : Երկուսն էլ խոսում է արժեհամակարգի ու աշխարհայացքի մասին : Վատն այն է , որ քննադատողների մեջ կան մարդիկ, ովքեր հայկական ընտանիքի կարևորության և ամրության մասին խոսելով են միշտ աչքի ընկնում : Ասեմ , որ ես
ուրախ եմ նկարների հրապարակային լինելուն : Մարդիկ միշտ օրինակ են վերցնում այլից ` մասնավորապես հեղինակավոր անձանցից: Ընտանիքը գերագույն արժեք է և դրա մասին ոչ միայն պետք է խոսել , այլ նաև օրինակ ծառայել , ինչի՞ց ենք նեղվում , որ մարդն ունի օրինակելի ընտանիք , թե՞ նորմալ էր , որ ընտանիքներում պետք է գոնսալեսներ լինեն որոնց ամոթ էլ էր ցույց տալը : Հարգելիներս, հասկանում եմ , որ շատ հարցերում դժգոհ եք , բայց էնքան եք սկսել «եզը վերցնել , տակը հորթ ման գալ» (պապական խոսք է), որ արժեքն անարժեքից էլ չեք տարբերում :
Ես սիրով կսպասեմ մյուսների ընտանեկան սիրուն նկարներին , որոնք մեծ ուրախություն կպատճառեն ինձ : Ձեզ տեսնեմ !!!
 
Սոֆյա Հովսեփյան 
ՀՀ ԱԺ պատգամավոր

 

 

Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1239 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար