«Միավորելով համընդհանուր ուժերը կարող ենք հասնել ցանկալի արդյունքի» Արսեն Թորոսյան

21-10-2019 14:32:54   | Հայաստան  |  Հասարակություն
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայ-ռուսական առողջապահական 5-րդ ֆորումի շրջանակներում Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը, որը գլխավորում է ՌԴ-ի առողջապահության նախարարի տեղակալ Տատյանա Սեմենովան:
 

Ողջունելով ներկաներին` Տատյանա Սեմենովան փոխանցել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի խոսքը, որ որոշակի հանգամանքներով պայմանավորված չի կարող մասնակցել առողջապահական  ֆորումին` հայցելով հայկական կողմի ներողամտությունը:
 
Կողմերն անդրադարձել են ֆորումի շրջանակներում քննարկվելիք առողջապահական առանցքային խնդիրներին` ընդգծելով, որ այս հանդիպումներից յուրաքանչյուր
ը նոր ուղի է բացում երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Երկուստեք կարևորվել են համագործակցության այս ձևաչափը, որը թույլ է տալիս յուրաքանչյուր տարվա վերջում համատեղ ամփոփել արդյունքները:
 
Արսեն Թորոսյանը փաստել է, որ նմանատիպ հանդիպումները կարևոր են համատեղ ծրագրերը, համագործակցության ոլորտներն ընդլայնելու և թարմացնելու առումով, ինչպես նաև բարեկամական ու ջերմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից:
 
 «Ընթացիկ 5-րդ ֆորումի համար ընտրվել են այն ուղղությունները, որոնք առավել մեծ ուշադրություն են պահանջում: Վստահ ենք, որ մեր գործընկերներն ու փորձագետները ֆորումի շրջանակներում նախատեսված հանդիպումների ընթացքում կմշակեն համագործակցության արդյունավետ սխեմաներ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- նշել է նախարարը:
 
Միաժամանակ, քննարկվել են նաև 6-րդ ֆորումի անելիքները` կարևորելով առողջապահության ոլորտի բարեփոխումների բազմակողմանիությունը և բազմազանությունը:
 
Առողջապահական բարեփոխումները վերաբերում են յուրաքանչյուր մարդու, քանի որ հիվանդությունները սահմաններ չգիտեն:
 
«Միավորելով համընդհանուր ուժերը կարող ենք հասնել ցանկալի արդյունքի: Կարծում եմ, որ Հայաստանն ու Ռուսաստանը կարող են այս ոլորտում ավելի շատ ջանքեր գործադրելով հասնել ընդհանուր նպատակներին: Բոլորիս մաղթում եմ բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն ռուս և հայ ժողովուրդների»,- ասել է Արսեն Թորոսյանը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 356 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար