ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 13-րդ լիագումար նիստը կանցկացվի Դուշանբեում. «Արմենպրես»

05-11-2019 14:51:28   | Հայաստան  |  Քաղաքական
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 13-րդ լիագումար նիստը կանցկացվի Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 5-ին Երևանում ընթացող ՀԱՊԿ ԽՎ 12-րդ լիագումար նիստի ընթացքում հայտնեց վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:
 


Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը շնորհակալություն հայտնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ընդունելության համար:
 
«Մենք բոլորին, ովքեր այստեղ են, և, ովքեր դեռ կավելանան մինչև այդ, մեծ հաճույքով հրավիրում ենք, մենք ձեզ սպասում ենք: Մենք բոլորս պետք է աշխատենք այն
հարցերի շուրջ, որոնք կներառվեն օրակարգում»,- ասաց Զուխուրովը:
 
Երևանում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցում են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը, Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Դաստան Ջումաբեկովը, ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը: 
 
Բելառուսի խորհրդարանի պատվիրակն է Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Բազանովը: 
 
Դիտորդի և հյուրի կարգավիճակով նիստին մասնակցում են Սերբիայի, Իրանի և Կուբայի խորհրդարանների ներկայացուցիչները: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին դիտորդի կարգավիճակով մասնակցել է նաև Աֆղանստանի խորհրդարանի ներկայացուցիչը:
 
  
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 328 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար