Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին

12-11-2019 14:25:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։
 


Ըստ նրա՝ նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը չի առաջնորդվում ոչ ՄԻԵԴ, ոչ ՀՀ Սահմանադրական դատարանի վերաբերելի նախադեպերով, սակայն նախկինում իր պրակտիկայում կիրառել է դրանք։ Ավելին, խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ոչ մի որոշում չի արժանանում պատշաճ պատճառաբանության և գործի
փաստական հանգամանքների հետ համադրման, հիմնվում է մեջբերված նորմատիվային կարգավորումների վրա, որոնք որևէ կերպ չեն համընկնում և չեն արտահայտում որոշումների եզրափակիչ մասերում շարադրված դիրքորոշումներին։ Պաշտպանը նշեց, որ դատավոր Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի տվյալ գործի և, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։
 
«Նախագահող դատավորը, նախապես տեղյակ եղել է այնպիսի իրավական հիմնավորումների, որոնք թույլ են տալիս խոչընդոտելու հիմքի առկայության պարագայում կիրառել խափանման միջոց գրավ, և հետագայում սույն գործի շրջանակներում կայացրել է որոշում, որով գտել է, որ այդ իրավական հիմքն առկա չէ»,- ընդգծեց Խուդոյանը։
 
 
Խուդոյանի միջնորդությանը միացել են նաև Փաստաբանական թիմի մյուս անդամները։
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 355 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար