Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին

12-11-2019 19:46:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին:
 
Նախարարը  ողջունել է հյուրերին և կարևորել Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ արդյունավետ գործընկերությունը, խորհրդատվական խմբի հետ նախկինում եղած արդյունավետ աշխատանքները, մասնավորապես՝ մասնավոր հատվածի հետ համագործակցության խորացման տեսանկյունից։ Նա ներկայացրել է ներդրողների աջակցության կենտրոնի գործունեության
շրջանակը՝ առաջիկայում համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար և ներկայացրել այն հիմնական առաջնահերթությունները, որոնց զարգացմանը առաջիկայում պետք է ուղղվեն համատեղ ջանքերը։
 
Յան Վան Բիլսենը շնորհակալություն է հայտնել  ընդունելության համար և ներկայացրել է ՄՖԿ-ի Հայաստանում կատարած աշխատանքը, գործարար հատվածը ներառող, խորհրդատվական ծրագրերը, ՓՄՁ զարգացմանը և Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումներին ուղղված նախաձեռնությունների  կարևորությունը և, որպես համագործակցության  հիմնական չորս ուղղություն՝ առանձնացրել ֆինանսական ոլորտը, էներգետիկան, առողջապահությունն ու զբոսաշրջությունը: 
 
Տիգրան Խաչատրյանը, նշելով Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման կարևորության մասին, ներկայացրել է վերջինիս ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը, զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները։ Նա հատկանշական է համարել ֆինանսական ոլորտի՝ հատկապես կապիտալի շուկայի, զարգացման անհարժեշտությունն ու կարևորությունը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այս ոլորտում ՄՖԿ-ի աջակցությունը շատ ավելի լուրջ արդյունքների կբերի։  
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են գերակայություն համարվող ոլորտներում զարգացման հնարավորությունների մասին և քննարկել  առաջիկա անելիքները։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 526 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար