Անմանրդկային պայմաններ Ավան հոգեբուժական կենտրոնում. Ահազանգ

13-11-2019 13:10:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Սահակյանը իր էջում գրառում է կատարել, որով  ահազանգ է հնչեցրել հոգեկան առողջության կենտրոնի պայմանների մասին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
 


«Որպես հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հարազատ՝ հայտարարությունս անում եմ հրապարակային և ցանկանում հիշեցնել, որ բացի ծխախոտի դեմ պայքարի հույժ կարևոր ռազմավարությունից, այսպիսի խնդիրների լուծմանը պետք է անդրադառնալ,
որոնք կարևոր են և հրատապ:
 
Նկարում երևացող ավերակների անմարդկային պայմանները պարզապես վառ ապացույցն են առ այն, որ նոր Հայաստանում մարդու արժանապատվությունը նսեմացվում է հենց առողջապահական համակարգում: Այժմ հասկանում եմ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այն անձանց,
ովքեր հրաժարվում են անցնել ստացիոնար բուժում, իսկ ստացիոնար բուժում ստացողների մեծամասնությունը հայտնվել է այնտեղ հարկադրաբար:
 
Անհարգալից վերաբերմունք հիվանդների նկատմամբ, արժանապատվությունը ոտնահարող խայտառակ պայմաններ՝ քանդված, բորբոսնած պատեր, կեղտոտ զուգարաններ, գարշելի հոտ, անորակ, հակահիգիենիկ սնունդ և այլն:
 
Մինչդեռ հիվանդին առաջարկվում է վարձել VIP սենյակ, այսպես կոչված, սանատոր բաժանմունքում, որի օրական արժեքը կազմում է 30,000 ՀՀ դրամ: Ստիպված եմ իմ հարազատին տեղափոխել այդ սանատոր բաժանմունք կոչվածում բուժումը շարունակելու համար, քանի որ նման խայտառակ և ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՍԵՄԱՑՆՈՂ պայմաններում չեմ կարծում, որ բուժումը կլինի արդյունավետ:
 
Ցավում եմ, երբ հիշում եմ աչքիս առաջ եկած այն ահասարսուռ տեսարանը, որը այսօր մեր իրականությունն է և որում մարդիկ ստանում են ստացիոնար բուժում:
 
Խնդրում եմ և պահանջում անհապաղ անդրադառնալ այս խնդրին և տալ դրան լուծում, քանի որ հոգեկան առողջության պահպանման ինստիտուտը առողջապահական համակարգի կարևորագույն մասնիկներից մեկն է:
 
Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ հանդիպման, պատրաստ եմ իմ անձնական ներդրումը ունենալ ոլորտի օր առաջ բարելավման գործում:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 557 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար