Ֆելիքս Ցոլակյանը շրջայց է կատարել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում և Ավանի ՀՓՋ-ում

13-11-2019 13:33:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը շրջայց է կատարել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, որտեղ ծանոթացել է ակադեմիայի տեխնիկական հագեցվածությանը, զրուցել է պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ:
 
Ակադեմիայի գրադարանում ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը
նախարար Ցոլակյանին ներկայացրել է արտակարգ իրավիճակների բնագավառի վերաբերյալ ՃԿՊԱ գրադարանում առկա հարուստ մասնագիտական գրականությունը, որը անընդհատ թարմացվում և լրացվում է ոլորտի վերաբերյալ նորանոր գրքերով:
 
Նախարար Ցոլակյանի հաջորդ շրջայցը Ավանի հրշեջ-փրկարարական ջոկատում էր:
 
Ջոկատի տեխնիկական հագեցվածության, անձնակազմի և ծառայության կազմակերպման վերաբերյալ զեկուցել է Ավանի ՀՓՋ պետ, փ/ծ փոխգնդապետ Կամո Ոսկանյանը:
 
Ֆելիքս Ցոլակյանը զրուցել է ջոկատի անձնակազմի հետ, ծանոթացել է հրշեջ-փրկարարական ջոկատի առօրյային ու կենցաղային պայմաններին, տվել է համապատասխան հանձնարարականներ: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 342 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար