Ինչպես է իրականացվել ցանցավանդակում խճճված արջի փրկությունը



13-11-2019 18:08:20   | Հայաստան  |  Հասարակություն
 

Վայրի բնությունն անկանխատեսելի է և նրա նկատմամբ խնամքը հատուկ միջոցներ է պահանջում։ Երբեմն մարդու և վայրի
բնության շփումն անսպասելի հետևանքներ է ունենում և հենց այդ դեպքում մարդը, որպես բանական էակ, պետք է ցուցաբերի խոհեմություն և հոգատարություն վայրի բնության արժեքների նկատմամբ։ 
 
Ինչպես հայտնի է՝ վերջերս Վայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուղի տարածքում վայրի բնության մասնիկ գորշ արջի ոտքը հայտնվել էր ցանցավանդակում և կենդանին չէր կարողանում տեղաշարժվել։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ԱԻՆ փրկարար ծառայության ջանքերով կենդանին քնեցվել է հեռահար թմրեցման սարքի միջոցով, տեղափոխվել անվտանգ տարածք և վերադարձվել բնություն։ 
 
Այս ամբողջ ընթացքում FPWC աջակցում են մեր գործընկերները․ հատուկ շնորհակալություն ենք հայտնում Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությանը (International Animal Resque/IAR), որոնք մշտապես մեր կողքին են և նպաստում են Հայաստանում կարևորագույն ծրագրերի իրականացմանը։
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 422 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար