Ուղիղ.Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը



14-11-2019 10:22:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Նիստի օրակարգում առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն մի շարք օրենքների նախագծեր:
 


Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին և մի
շարք այլ նախագծեր:
 
Ազգային ժողովում կքննարկվեն նաև Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին և «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծերը: Պատգամավորները կքննարկեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:
 
Առաջին ընթերցմամբ պատգամավորներին կներկայացվեն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և այլ օրենքների նախագծեր:
 
Նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանը, որի ընթացքում կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 274 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար