Արա Բաբլոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը մերժվել է

14-11-2019 12:46:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ազգային Ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ մերժվել է:
 


Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
 
Քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախաքննության ներկա փուլում ձեռք
է բերվել ապացույցների բավարար համակցություն Արա Բաբլոյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համար:
 
Պաշտպանի կողմից այդ բողոքով, ի պաշտպանություն մեղադրյալի, ներկայացվել են որոշակի հանգամանքներ կամ փաստարկներ, որոնք լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ ստուգելու համար կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ, և դրանք կարժանանան համապատասխան իրավական գնահատականի:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 355 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար