«Սանիթեքի» աղբամաններն էլ են դատին «սպասում»

14-11-2019 14:18:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
aravot.am Հինգ օրից` նոյեմբերի 19-ին, դատարանը կլսի «Սանիթեք» ընկերության բողոքն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի: Աղբահավաք ընկերության երկրորդ հայցի լսումը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին:
 


Հիշեցնենք, որ դատական այս երկու հայցերով «Սանիթեք
ը» վիճարկում է իրեն տուգանելու հարցը: Ըստ հայցի՝ «Սանիթեք» ՍՊԸ–ն պահանջում է քաղաքապետարանից բռնագանձել 40 միլիոն դրամ, իսկ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ–ն՝ 24 միլիոն դրամ։ Դեռ անցյալ տարի թե՛ քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը եւ թե՛ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարում էին, որ աղբահանությամբ զբաղվող այս ընկերությունը թերանում է մայրաքաղաքի աղբահանությունը նորմալ կատարելու հարցում, ինչի համար էլ մի քանի անգամ տուգանվել է: Ամիսներ առաջ էլ Հայկ Մարությանը հայտարարեց, որ ամբողջությամբ խզել է «Սանիթեքի» հետ պայմանագրերը:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 576 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար