Գյումրիում փուլ առ փուլ շահագործման կհանձնվի ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն իրականացնող կառույցը

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքային հերթական այցով եղել է Գյումրիում

14-11-2019 16:15:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրիում կառուցվող, Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին: Դավիթ Անանյանի տեղեկացմամբ՝ նոյեմբերի 18-ից սկսած Գյումրիիում փուլ առ փուլ շահագործման կհանձնվի ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն իրականացնող կառույցը, որը ողջ ծավալով շահագործվելու պարագայում օրական կսպասարկի 1000-ից ավելի ավտոմեքենա:
 

 Դավիթ Անանյանն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել շինարարական աշխատանքների ընթացքը, որոնք կատարվում են վերանայված գրաֆիկով: Ըստ նրա՝ եղել են բազմաթիվ խնդիրներ, որոնք հաղթահարվել են: ՊԵԿ նախագահը, շրջելով շինհրապարակում,
ծանոթացել է կատարված աշխատանքներին և նախանշել առաջիկա անելիքները: 
 
Հիշեցնենք, որ Գյումրիում նախատեսվում է կառուցել ՊԵԿ Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, որտեղ կտեղակայվի էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված, ԱՏԳ  մասնակիցների սպասարկման կենտրոն՝ մաքսային գործառնությունները դյուրացնելու,  արդյունավետությունը բարձրացնելու և առավել որակյալ ու ժամանակակից ծառայություններ մատուցելու համար:
 
 
                   ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 288 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար