Պատգամավորի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկություններն ուղարկվել են Ոստիկանություն

14-11-2019 17:51:12   | Հայաստան  |  Իրավունք
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազենի Բաղդասարյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ հրապարակումները Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Ոստիկանություն:Այս մասին  իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
 


«Որպես օրենքի նախագծի հարակից զեկուցող հանդես գալու հետ կապված ԱԺ պատգամավոր Նազենի Բաղդասարյանի հասցեին սպառնալիքներ հնչեցվելու
մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ հրապարակումները Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Ոստիկանություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ», - գրել է Աբրահամյանը:
 
Ըստ մամուլում տարածած տեղեկությունների` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը սպառնացել է Նազենի Բաղդասարյանին:

 

Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 279 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար