«Թող ողբան, մնալու են իրենց չարոխներով, ջեբերում պեռաշկի, ձեռներին 5 կոպեկանոց շաքարաքլոր». Լևոն Բարսեղյան

15-11-2019 12:07:23   | Հայաստան  |  Հասարակություն
Որին հարցնում էիր՝ որտեղից քեզ էս հարստությունը, ասում էր, թե բա մենք հնուց մեծահարուստ ենք եղել: Շուտով կտեսնենք՝ ինչքան եք մեծահարուստ եղել: Որ մեծահարուստ էիք, ձեր ինչի՞ն էր պետք պետական կամ համայնքային պաշտոնը, դե կուտեիք-կխմեիք էլի շառից հեռու: 100.000-500.000 դրամանոց ռոճիկներով պաշտոններով, մեկ էլ նայում ես՝ 2-3 տարում 1-10 մլն դոլարանոց շենքերի, ռեստորանների, հյուրանոցների ու պալատների տեր են դարձել: Բա գիրք գրեք մարդիկ սովորեն:
 


Իրենց սրբի տեղ կոխացնող թուլեքը, որ
ահռելի կապիտալ են կուտակել թալանով ու խորամանկ սխեմաներով, համայնքային եւ պետական բյուջեները սեփական բիզնեսներով լվալով, հեշտությամբ շահած տենդերների կեսն ուտելով, գույք ու հողամասեր յուրացնելով, մարդկանց ահաբեկելով ու երկրից լարելով, հասկանում են, որ մոտենում է յուրացրածի ու թալանածի համար հաշիվ տալու ժամանակը, սկսել են վնգստալ ու կաղկանձել: Մինչեւ հիմա եղած էս հայտնի խոշոր եղջերավորների գույքային մի քանի վեճերը մանրուք են, հավաստիացնում եմ բոլորին, ֆանտաստիկ ծավալով են տարել կոխել տակները:
 
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվելու է, ուզեն թե չուզեն, ու դրանով գնալու են հերթով ետ ստանալու թալանվածը, թող ողբան, պատառոտեն իրենց, մազերը փետրեն, լացկաններ վարձեն, մեկ է՝ ետ են տալու թալանածը, մնալու են իրենց չարոխներով, ջեբերում պեռաշկի, ձեռներին 5 կոպեկանոց շաքարաքլոր՝ լիզելով:
 
Լևոն Բարսեղյան
Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2129 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար