Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալն ազատվել է աշխատանքից

15-11-2019 12:34:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։Արայիկ Սահակյանը նշանակվել էր 2019 թ․-ի փետրվարին։ Որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
 
Արայիկ Սահակյանին ազատել կադաստրի
կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում:
 
Ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, նրանից հետո պաշտոնից ազատվել էր նաև կառուցի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 503 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար