Իմ խնդրանքն արդարացի է. Ստեփան Գրիգորյան

15-11-2019 12:39:11   | Հայաստան  |  Իրավունք
Ազատության տենչող մարդու ճկուն մտքի թռիչքն այնքա՜ն մաքուր է, այնքա՜ն բարի, միևնույն ժամանակ այնքա՜ն ցավոտ։
 


Ազատության գինը թանկ է ու վճարված է սպիտակ մազերի ու մարդկային ֆիզիկական ցավով՝ առողջության կորստով։ Եթե Աստծո ներողամտությամբ մեր մեղքերի համար նրա նպատակը եղավ միածին որդուն զոհելը, ո՞վ է մարդ արարածը, որն անտարբեր անցնի ներման՝ իրեն վերապահված պաշտոնի
հարցում։
 
Այդպիսի մի հասարակ մահկանացու էլ ես եմ՝ Ստեփան Գրիգորյան անունով, որն արդեն 25 տարի սպասում է իր աստղային ժամին՝ բաղձալի ազատությանը։ 25 տարիների ընթացքում քանի-քանի ներման խնդրագրեր ու դիմումներ եմ գրել, բայց ապարդյուն։ Սպասումը դանդաղ սպանում է մարդուն՝ քայքայելով թե՛ մարմինը և թե՛ հոգին։ Իմ խնդրանքն արդարացի է. այն լի է զղջումով, հույսով ու հավատով առ Աստված և առ այն անձանց, ովքեր իրավասու են փրկել իմ ուժասպառ հոգին։ Եվ այսօր եկել է պահը, վաղաժամկետ ազատմանս, Դատավորի կախարդական մուրճի, Ազատություն բառը արտաբերելուն-հանուն Հայաստանի Հանրապետության։
 
Գրիգորյան Ստեփան
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1183 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար