Գեւորգ Գորգիսյանի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍ

15-11-2019 13:50:29   | Հայաստան  |  Հասարակություն
Այսօր ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր ելույթում հայտնել է, որ 2020 թ․պետական բյուջեի նախագծում ներառված չէ «Հայագիտության ոլորտում գիտական կադրերի պատրաստման գծով նպաստների տրամադրում» և «Արտասահմանյան համալսարաններում հայոց լեզվի դասավանդման կազմակերպում» կետերով նախատեսված ֆինանսավորումը։
 


Հայտնում ենք, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ծրագրային բյուջետավորման շրջանակում վերոնշյալ միջոցառումները 2020թ․ պետական բյուջեի նախագծում ներկայացվել են «Օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների
դասավանդում» ծրագրով, և այդ ծրագրի համար նախատեսվել է ավելի քան 48 մլն դրամ։ Այսպիսով, 2019թ․բյուջեի հետ համեմատ՝ ֆինանսավորումը կրկնակի ավելացել է (24 մլն դրամ՝ 2019թ․համար)։
 
Ավելին, ի հավելումն գոյություն ունեցող համալսարաննների (Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարան, Պրահայի Կարլի համալսարան, Բուխարեստի պետական համալսարան, Զալցբուրգի համալսարան)՝ ծրագիրն իրականացվելու է նաև Կահիրեի համալսարանում։ Նշենք, որ այս համալսարանը նախկինում ընդգրկված չի եղել։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 293 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար