Վաչե Տերտերյանն ընդունել է Բուլղարիայի Ստարա Զագորա մարզի նահանգապետ Գերգանա Միկովային և փոխնահանգապետ Դիմիտր Դրաչևին

15-11-2019 15:00:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ  Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է  Բուլղարիայի Ստարա Զագորա մարզի նահանգապետ Գերգանա Միկովային և փոխնահանգապետ Դիմիտր Դրաչևին, որոնք   Հայաստան են  այցելել՝   Արագածոտնի մարզի հետ համագործակցության  հնարավորությունները դիտարկելու նպատակով: 
 
Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Վ. Տերտերյանը
  կարևորել է Բուլղարիայի հետ համագործակցությունը  թե պետական, թե միջտարածաշրջանային մակարդակներում՝ ընդգծելով , որ վերջինիս համար հիմք է հանդիսանում նաև երկու ժողովուրդների միջև
պատմական և մշակութային ընդհանրությունները:  Վ. Տերտերյանը հույս է հայտնել ,  որ այցը մեկնարկ կհանդիսանա հետագա արդունավետ համագործակցության համար և վստահեցրել է, որ նախարարությունն իր հերթին բոլոր ջանքերը կգործադրի այն միջտարածաշրջանային համագործակցության հաջող օրինակ դարձնելու ուղղությամբ:
 
Ստարա Զագորա մարզի նահանգապետ Գերգանա Միկովան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ հետաքրքրված են Արագածոտնի հետ գործակցության հեռանկարով՝ հույս հայտնելով, որ հայկական պատվիրակության փոխադարձ այցով զարկ կտրվեն երկու մարզերի միջև համագործակցության ակտիվացմանը: 
 
Հանդիպմանը քննարկվել են  համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: ՏԿԵ փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի համար ուսանելի կարող է լինել եվրոպական կառույցներին ինտեգրման Բուլղարիայի փորձը: Հեռանկարային է համարվել գյուղատնտեսության, մասնավորապես՝ գինեգործության, տրանսպորտային ենթակառուցվածքների, զբոսաշրջության  ոլորտներում սերտ կապերի հաստատումը։ Կարևորվել է ինչպես գործարար շփումների ,  բիզնեսի ներկայացուցիչների միջև ուղղակի կապերի ստեղծումը, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև շփումների ստեղծումը:  
 
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի միջտարածաշրջանային և ապակենտրոնացված համագործակցությանը սկիզբ է դրվել 2004 թվականին: Ներկայումս համագործակցում են  Երևան – Սոֆիա, Գյումրի – Պլովդիվ, Հրազդան – Սիլիստրա, Էջմիածին – Վելիկո Տրնովո համայնքները, ինչպես նաև ՀՀ Շիրակի և Բուլղարիայի Պլովդիվ մարզերը։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 327 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար