Մոսկվայում սպանված բռնցքամարտիկը «օրենքով գող» Մասիվցի Անդիկ սպանության գործով որեւէ կարգավիճակ չուներ

15-11-2019 16:37:45   | Հայաստան  |  Իրավունք
Նախօրեին Մոսկվայում սպանված թայբոքսինգի հայազգի մարզիկ Աշոտ Բոլյանն «օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով որեւէ կարգավիճակ չուներ:
 


Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ քննչական կոմիտեի  դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: «Նման անուն-ազգանունով անձ գործում ներգրավված չէ, շարունակվում է  ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Անդրանիկ Հարությունյանի մահվան հանգամանքները, կատարողի
ինքնությունը»:
 
40-ամյա Բոլյանի դին հայտնաբերել են նրա իսկ մեքենայի կողքին՝ հրազենային վնասվածքներով: Նրա սպանությունից հետո հայկական մամուլում տեղեկություն տարածվեց, թե Անդրանիկ Հարությունյանի սպանության կազմակերպիչը Բոլյանն է:
 
Հիշեցնենք, որ «Մասիվցի Անդիկն սպանվել է հուլիսի 2-ին: Նրա սպանության համար որպես մեղադրյալ է ներգրավվել Ռուսաստանի Դաշնության Գրոզնի շրջանի 32-ամյա մի բնակիչ: Եվս մեկ անձ էլ, որը մեղադրվում է սպանությունն օժանդակելու մեջ, կալանավորված է: Դեպքից հետո ՀՀ այժմ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ հայտնել էր, որ «Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունը պատվիրված է, սակայն պատվիրատուի անունը մինչ այժմ մնում է անհայտ:
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 607 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար