«Մոտ ապագայում հնարավորություն կունենանք իրականացնելու ՔԿՀ-ներում պահվող անձանց մասնագիտական պատրաստումն ու աշխատանքով ապահումը». Սրբուհի Գալյան

15-11-2019 17:42:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն այսօր մասնակցել է «Մարտահրավերներ և բարեփոխումներ. Մարդու իրավունքները փակ հաստատություններում» թեմայով համաժողովին: Վերջինի ընթացքում ամփոփվել են «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. Մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագրի արդյունքները:
 


Փոխնախարարն Արդարադատության նախարարության անունից շնորհակալություն է հայտնել  ծրագիրն իրականություն դարձնելու համար, կարևորել լրագրողների դերն ու նշանակությունը փակ հիմնարկներում առկա խնդիրների վերհանման հարցում և շեշտել, որ լրագրողների, Դիտորդների խմբի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից բարձրացված խնդիրները Նախարարության ուշադրության կենտրոնում են: Այդ համատեքստում Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ ՔԿՀ-ներում առկա խնդիրների լուծումներն ամփոփված են Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության նախագծում:
«Այսօր մենք հնարավորություն ունենք լուծելու տարիներ շարունակ արմատացած, քարացած խնդիրները, որոնք առկա են քրեակատարողական հիմնարկներում. կառուցելու ենք նոր ՔԿՀ-ներ, ապահովելու ենք պատժի կրման արժանապատիվ  պայմաններ, իրականացնելու ենք վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքներ, բարձրացնելու ենք դատապարտված և կալանավորված անձանց տրամադրվող  բժշկական սպասարկման որակը: Այսինքն, մոտ ապագայում հնարավորություն կունենանք իրականացնելու ՔԿՀ-ներում պահվող անձանց մասնագիտական պատրաստումը, այնուհետև՝ աշխատանքով ապահումը»,- ասել է նախարարի տեղակալն ու կոչ արել գործընկեր հասարակական կազմակերպություններին  հանդես գալ համապատասխան առաջարկներով ու ծրագրերով:
 
Համաժողովի շրջանակում Նախարարության Քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփինե Սարգսյանը մասնակցել է Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ քննարկմանն ու ներկայացրել ՔԿՀ-ներում առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
 
Այնուհետև, Ծրագրի շրջանակում իրականացվող մեդիամրցույթի ընթացքում Արդարադատության նախարարի շնորհակալագրով է պարգևատրվել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության «Forrights.am» կայքի թղթակից Ռաֆիկ Ենգիբարյանը՝ բաց ռեժիմում պահվող դատապարտյալների կյանքին ու խնդիրներին անդրադառնալու համար:  
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 395 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար