Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը նշեց 15-ամյակը

15-11-2019 18:46:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, նոյեմբերի 14-ին  նշեց իր կազմավորման 15-րդ տարեդարձը:
 


ՂՊՎՄ անդամներն այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան ազատամարտում հավերժացած նահատակների և ՂՊՎՄ հիմնադիր Յուրի Միքայելյանի շիրիմների առաջ:
 
Այնուհետև Երևանի պետական համալսարաանի «Եղիշե Չարենց» դահլիճում մեկնարկեց
ՂՊՎՄ 15 ամյա գործունեությանը նվիրված համերգային ծրագիրը:
 
Միջոցառման հյուրերի շարքում՝ ՊՆ խորհրդական, ՂՊՎՄ պատվավոր նախագահ Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն էր, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ, հերոսածին մայրեր, բանակի հետ աշխատող կառույցների ղեկավարներ: Ազգային երգ ու պարից հետո, տեղի ունեցով պարգևատրման արարողություն: ՂՊՎՄ նախագահ, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Գրիգոր Գրիգորյանի ձեռամբ, «Հայրենիքի պաշտպանության համար» ՂՊՎՄ մեդալով պարգևատրվեցին Արցախյան ազատամարտի մասնակիցներ և հետպատերազմական շրջանում, զինծառայություն իրականացնելու ընթացքում աչքի ընկած զինծառայողներ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 526 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար