Զարեհ Սինանյանն ամփոփել է Ուկրաինա այցի առաջին օրը

16-11-2019 10:10:28   | Ուկրաինա  |  Մամլո հաղորդագրություն
 

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն Ուկրաինա աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում խորհրդարանում հանդիպեց Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խմբի ներկայացուցիչների հետ: Կարև
որելով երկու պետությունների միջև նման ձևաչափով համագործակցությունը` Զարեհ Սինանյանը նշեց, որ հայ-ուկրաինական կապերը խարսխված են ավանդական բարեկամության վրա, և հայ համայնքը ինտեգրված է իր բնակության երկրի կյանքին, գործում և արարում է` փորձելով պահպանել ինքնությունը: Հանձնակատարն ընդգծեց Ուկրաինայի հայ համայնքի ներդրումը երկու ժողովուրդների հարաբերությունների զարգացման գործում: Պատգամավորներն իրենց ոգևորությունը հայտնեցին միջխորհրդարանական նման համագործակցության մեկնարկի առթիվ, խոսեցին հայ համայնքի, ընդհանրապես հայկական սփյուռքի, նրա առանձնահատկությունների մասին:
 
Հանդիպումների շարքը շարունակվեց Սրբոց նահատակաց մատուռ այցելությամբ: Գլխավոր հանձնակատարն Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի հետ շրջեց մատուռի տարածքում, ծանոթացավ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ կառուցվող եկեղեցու շինարարական աշխատանքների ընթացքին: Թեմական առաջնորդի հետ զրույց ծավալվեց համայնք-եկեղեցի կապի, իրականացվող միջոցառումների և համայնքի կյանքում եկեղեցու դերի շուրջ: Այնուհետ Զարեհ Սինանյանն այցելեց նաև հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարին, որը տեղադրվել է Կիևի հայ համայնքի կողմից:
 
Վաղն արդեն հանձնակատարը մասնակցելու և ելույթ է ունենալու  հայ երիտասարդության միության կազմակերպած Հայկական երիտասարդական ֆորումում:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 416 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար