Հայ հրշեջ-փրկարարները օգնել են մարել Թուրքիայի տարածքից բռնկված հրդեհը

16-11-2019 14:28:41   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները ՌԴ սահմանապահ զորքերի օժանդակությամբ մարել են Թուրքիայի տարածքում բռնկված եւ սահմանային գոտում տարածված հրդեհը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: 
 


«911» ծառայություն նոյեմբերի 15-ին՝ ժամը 15։12-ին, տեղեկություն է հաղորդվել, որ Թուրքիայի Հանրապետության տարածքում հրդեհ է բռնկվել, առկա է տարածման վտանգ դեպի ՀՀ տարածք՝ Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային
պարկ։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
 
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին: Համագործակցված աշխատանքների արդյունքում ժամը 19:30-ին հրդեհը հաջողվել է մարել:
 
ՀՀ-ում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի 3-րդ եւ 4-րդ ուղեկալների տարածքում այրվել է մոտ 320 հա խոտածածկույթ:
 
Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել են ՌԴ սահմանապահ զորքերի 40 զինծառայող, «Արփի լիճ» ազգային պարկի 3 աշխատակից եւ Զարիշատ համայնքի 7 բնակիչ:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 565 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար