Դալմայի այգիներում քանդվել է 18-19-րդ դարերի հնձաններից մեկը

16-11-2019 14:59:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Առավոտյան գնացինք Դալմայի այգիներ՝ պարզելու երեկվա ահազանգի հանգամանքները, Ֆեյսբուքի իր էջում գրել է Երեևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
 


«Տարածքում առնվազն 3-4 հնձան կա, որ մասնագետները թվագրում են 18-19 դարերով։ Դրանցից ամենալավ պահպանվածը հիմա էլ կանգուն է։ Ցավոք սրտի, երեկ քանդվել է կառուցապատողի
տարածքում գտնվող հնձաններից մեկը։ Պատճառը թերեւս այն է, որ պետությունը տարիներ շարունակ հրաժարվել է այն ներառել պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում, իսկ օտարման ժամանակ կառուցապատողը չի զգուշացվել, ոչ տարածքում արժեքավոր կառույցներ կան։
 
Եվս առնվազն 2-3 կիսավեր հնձաննփր կան։ Կարծում եմ, դրանք ամուր իրավական պաշտպանության կարիք ունեն, անկախ ճարտարապետական արժանիքներից, դրանք Երեւանի պատմության վկայությունն են»։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 739 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար