Իրանի տարբեր քաղաքներում ցույցեր են. կան զոհեր

18-11-2019 11:00:04   | Իրան  |  Քաղաքական
Նոյեմբերի 15-ից Իրանի տարբեր քաղաքներում  բենզինի գնի թանկացման դեմ ցույցեր են մեկնարկել: Ցուցարարները փակել են ճանապարհները, հարձակվել բենզալցակայանների վրա: Որոշ տվյալներով ՝ցուցարարները  այրել կամ վնասել են 100-ից ավելի բանկ և բենզալցակայան: Ֆարս նահանգում ցուցարարները հարձակվել են նաև  2 կրոնական դպրոցի վրա և հրդեհել դրանք: Ստեղծված իրադրությունից ելնելով՝ Իրանի մի շարք քաղաքներում փակվել են դպրոցները: Երկրում ինտերնետ կապն  անջատված է: Տարբեր տվալներով ՝այս օրերին զոհվել է մոտ  25 ցուցարար: Ըստ իրանական կայքերի՝ ցուցարարների հետ բախումներում սպանվել է նաև 2 ուժային: Նոյեմբերի 17-ի դրությամբ հայտարարվել է շուրջ 1000 ձերբակալվածի մասին:
 


Նոյեմբերի 15-ից Իրանը բենզինի վաճառքի քվոտաներ է սահմանել և բարձրացրել դրա
գինը: Այսուհետև 1լիտր բենզինը նախկին 10000 ռիալի փոխարեն կարժենա 15000 ռիալ (մոտ. 170 դրամ՝ըստ ՀՀ ԿԲ փոխարժեքի), իսկ քվոտայից դուրս՝30000 ռիալ:
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 501 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար