ՄԻՊ-ն ամփոփել է «Իմ ընկեր» թեմայով շարադրությունների մրցույթի արդյունքները

18-11-2019 17:07:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նոյեմբերի 18-ին ամփոփեց «Իմ ընկեր» թեմայով շարադրությունների մրցույթը, որն անցկացվում էր «Փոխիր աշխարհը» ներառական կրթության խրախուսմանն ուղղված իրազեկման արշավի շրջանակում:
 


 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել էր ավելի քան  700 շարադրություն Երևանից և մարզերից:  Առանձնացվել էր երեսունը:
 
Խրախուսական մրցանակի արժանացավ քսան աշակերտ, հատուկ մրցանակի` հինգ աշակերտ: Մրցույթի հինգերորդ տեղը զբաղեցրեց Տիգրան Մելքոնյանը, չորրորդ տեղը`Քրիստինե Սաֆարյանը, երրորդ հորիզոնականը գրավեց Զարուհի Ոսկանյանը, երկրորդ մրցանակին արժանացավ Սոնա Հակոբյանը,  առաջին տեղը զբաղեցրեց Լուիզա Սարգսյանը: Մրցանակակիրներին հանձնվեցին եզակի գրքեր և նվերներ:
 
«Հայաստանի Հանրապետությունը  գտնվում է բարեփոխումների պատասխանատու փուլում և դրա կարևոր
մաս է կազմում ներառական կրթության համակարգի զարգացումը: Մեր պետությունը պարտավոր է ապահովել յուրաքանչյուր երեխայի կրթության  իրավունքը: Որևէ երեխա չպետք է դուրս մնա կրթական համակարգից կամ զրկվի կրթվելու հնարավորությունից միայն այն պատճառով, որ սոցիալապես անապահով է կամ առողջական վիճակի բերումով առանձնահատկություն ունի: Մենք պետք է գնահատենք յուրաքանչյուր երեխայի արժանապատվությունը, ներուժը»,-շեշտեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով`երեխաներին պետք է չխանգարել սովորել, ընկերություն անել, և դա կարևոր ներդրում կլինի: «Մոտավորապես քսան տարի առաջ, երբ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում էի աշխատում, առաջին քայլերն էինք անում Հայաստանում ներառական կրթության զարգացման համար: Ես դպրոցներում սեմինարներ էի վարում երեխաների համար: Ամենակարևոր շեշտադրումն այն էր,
որ խնդիրը ոչ թե մարդու մեջ է, այլ` միջավայրի: Մենք պետք է փոխենք միջավայրը, մարդկանց, նրանց վերաբերմունքը»,-ընդգծեց նախարարը:
 
Միջոցառմանը ներկայացվեցին «Փոխիր աշխարհը» արշավի շրջանակում նկարահանված 4 հերոսների մասին պատմող տեսանյութեր, տեղի ունեցավ «Միասին կարող ենք փոխել աշխարհը» տեսահոլովակի պրեմիերան:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 512 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար