Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

19-11-2019 18:27:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-22-ը աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերի աշխատանքներին: 
  
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղական Սերգեյ Բագրատյանը։ Պատվիրակության կազմում են նաև  ԱԺ տարածքային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդվարդ Անդրեասյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վարդեւան Գրիգորյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիփան Փաշինյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը:
 


 
 
   
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 541 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար