Ընդունվել է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը

20-11-2019 16:26:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Նախօրեին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի առաջարկությամբ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի հետ համատեղ մշակված <<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ
կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը: Արդյունքում Տեսչական մարմնի կողմից այս ոլորտում իրականացվող ստուգումներն արդեն իսկ կիրականացվեն տնտեսվարողներին առանց նախապես տեղեկացնելու, ինչն իր դրական ազդեցությունը կթողնի այդ ոլորտում (ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիքի, հեղուկացված ածխաջրածնային գազեր և այլն) չափագիտական կանոների և նորմերի բացահայտման և խախտումների շտկման վրա: Մինչ այս, գործող օրենքի համաձայն վերահսկողություն իրականացնելիս նախապես երեք աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտը պարտադիր տեղեկացվում էր՝ այսպիսով հնարավորություն ստանալով եռօրյա ժամկետում չափման միջոցի օգտագործումը քողարկել, ստուգման ժամանակահատվածում թերությունները վերացնել և ներկայացնել թվացյալ այլ իրավիճակ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 272 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար