Վանեցյանը վերջնականապես բացահայտվեց. «ՉԻ»

21-11-2019 13:38:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
4rd.am Երեկ Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի հետ սինխրոն ելույթ ունեցավ նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե վտանգ ներկայացնում  է արդյոք Սորոսի գրասենյակը  Հայաստանի համար՝ կարճ պատասխանեց՝ այո:
 


«ՉԻ». Նույնքան կարճ կարելի է արձագանքել՝ Վանեցյանը իրեն նույնացրեց մարգինալ այն խմբակների հետ, որոնք հանրությանը փորձում են մանիպուլացնել: Ինքն այլևս այն խմբի անդամ է, որ փորձում են նախկիններին փրկել արդարադատությունից, մոգոնում են մտացածին օրակարգեր և վտանգներ:
 
16 ամիս սույն անձնավորությունը աշխատեց ԱԱԾ պետ, առիթ-անառիթ
երևաց տեսախցիկների առջև, ամենաչնչին բացահայտումները լսեցինք իր շուրթերից, ինչո՞ւ մեկ անգամ չբարձրաձայնեց Հայաստանին սպառնացող այդ վտանգի մասին: Ինչու ԱԱԾ-ն որևէ բացահայտում չարեց Սորոսի Երևանյան գրասենյակի վերաբերյալ:
 
Ինչու էր հաճույքով համագործակցում և տեղեկատվություն ստանում իշխանության այն պատգամավորներից, որոնք ժամանակին համագործակցել էին Սորոսի գրասենյակի հետ: Վանեցյանի նշանակումը գործող իշխանության կոպտագույն սխալն էր կադրային քաղաքականության մեջ: Սխալ, որ շատ թանկ արժեցավ իրական բացահայտումների և նախկինների հանցագործությունների բացահայտման առումով: Կորցվեց թանկ ժամանակ, որի ընթացքում նախկինները մաքրեցին շատ հետքեր և վերախմբավորվեցին:
 
Եթե ներկայիս ԱԱԾ-ն չի շարունակում նախկին գործելաոճը, պետք է շատ արագ բացահայտի Վանեցյանի և նախկինների համատեղ գործունեության բիզնես ոլորտները և ներկայացնի հանրությանը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1020 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար