Արա Վարդանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

04-12-2019 18:00:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց կալանքի տակ գտնվող Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանին։ «Ազատության»-ը փոխանցեց Արա Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
 


Նա նշեց, որ Արա Վարդանյանն ազատության մեջ կլինի գրավի՝ դատարանի դեպոզիտային հաշվին փոխանցումից անմիջապես հետո։
 
Հիշեցնենք, անցած տարվա հուլիսին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձերբակալել էր Վարդանյանին՝ պնդելով՝ վերջինս
խոստովանել է, որ հիմնադրամի միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, դրանք ուղղելով նաև տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Անցած տարի Վարդանյանը գրավով ազատ էր արձակվել: Օրեր անց հրաժարական ներկայացնելով «Հայաստան» հիմնադրամի տնօրենի պաշտոնից՝ նա հաղորդագրություն էր տարածել, որում ներողություն էր խնդրում ժողովրդից, «Հիմնադրամի բոլոր նվիրատուներից` մեծ ու փոքր, թոշակառու և խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից»:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1044 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար