ԱՄՈԻԼՍԱՐՈՒՄ ներդրում կատարած ցանկացած ներդրողի շահը ավարտվել է ԱՄՈՒԼՍԱՐԻ մուտքերի մոտ

04-12-2019 23:26:27   | Վայոց ձորի մարզ  |  Հասարակություն
Ազգային Ժողովում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի հետաքրքիր ձևակերպում արեց, որը վստահ եմ շուտով պիտի տա շատ հարցերի պատասխաններ։
Մասնավորապես, պատասխանելով պատգամավոր Արման Աբովյանի հարցադրմանը` նա ասեց, որ ներդրողները պիտի գիտակցեն թե որտեղ է ավարտվում իրենց շահը և սկսվում համայնքային շահը։
 


Շարժվելով նույն տրամաբանությամբ մենք պնդում ենք, որ ԱՄՈԻԼՍԱՐՈՒՄ հանքարդյունաբերության նպատակով ներդրում կատարած ցանկացած ներդրողի շահը ավարտվել է ԱՄՈՒԼՍԱՐԻ մուտքերի մոտ, քանի որ այնտեղից սկսվում է նախ
ԱՄՈՒԼՍԱՐԻ հարակից բնակավայրերի բնակչության առողջության ՇԱՀԸ, սկսվում է հարյուրավոր գյուղացիների գյուղատնտեսական ՇԱՀԸ, սկսվում է Ջերմուկ առողջարանային քաղաքում գործող մի քանի տասնյակ առողջարանների, հյուրանոցների, հյուրատների, հանքային ջրերի շշալցման գործարանների և նրանց հազարից ավել աշխատակիցների ՇԱՀԸ։
 
Եվ ուրեմն` եթե շահ ապա միայն ի շահ Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների և մաքուր շրջակա միջավայրի ։
 
ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ ։
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1578 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար