Գյումրիում դեկտեմբերի 7-ին լույս աշխարհ եկած նորածինների ծնողները նվերներ են ստացել ՀՀ նախագահից

07-12-2019 16:25:21   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 7-ին Գյումրիում այցելել է «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»: 
 


ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ  նախագահը շրջել է հիվանդանոցում, զրուցել բուժաշխատողների հետ։ Բարձր գնահատելով նրանց աշխատանքը՝ նախագահը նշել է, որ երեխաների բժիշկ լինելն ամենապատվաբերն է աշխարհ
ում։
 
Վերածնվող Գյումրիում այս գիշեր լույս աշխարհ են եկել չորս փոքրիկներ. նախագահ Սարգսյանը նվերներ է հանձնել նորածինների ծնողներին, շնորհավորել նրանց և մաղթել, որ մանուկներն ուրախություն բերեն իրենց ծնողներին, ընտանիքներին ու Գյումրիին։
 
Հանրապետության նախագահը ծանոթացել է այս հիվանդանոցում աշխատող երիտասարդ բժիշկ-մանկաբարձ Արմեն Մկրտչյանի հետ, որը մեկնել էր Սուդան՝ փոխարինելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակակիր, բժիշկ Թոմ Քաթինային: Նախագահը ողջունել է նրա մարդասիրական գործունեությունը։
 
Գյումրիի Ավստրիական հիվանդանոցը գործում է 1991թվականից՝ Ավստրիայի Հանրապետության կողմից տրամադրված միջոցներով: 2006 թվականից այստեղ կատարվում են տարբեր վիրահատություններ, գործում է վերակենդանացման-նեոնատոլոգիայի բաժանմունքը՝ հագեցած ժամանակակից և նորարարական տեխնոլոգիաներով:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1056 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար