Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալը դատի է տվել վարչապետին

11-12-2019 12:25:34   | Հայաստան  |  Իրավունք
 


ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը դատի է
տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 
 
Սարգսյանը պահանջում է անվավեր ճանաչել այն որոշումը, որով վարչապետն ամիսներ առաջ նրան ազատել էր աշխատանքից: Ըստ այդմ՝ նախկին տեղակալը պահանջում է որպես իրավական հետեւանք, իրեն վերականգնել բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում:
 
Հայցը ընդունվել է վարույթ. այն մակագրվել ՀՀ Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին:
 
Դատական տեղեկատվական համակարգ
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 371 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար