Մարվել է փոստային նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը» թեմային

11-12-2019 17:50:46   | Հայաստան  |  Հասարակություն
 


Մարվել և  և շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:
 
Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ
Արշակյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը և Հրաչյա Հովհաննիսյան կրտսերը:
 
Նամականիշի վրա պատկերված է հայ հայտնի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ Հրաչյա Հովհաննիսյանը (1919-1997թթ.)։ Նամականիշի խորապատկերին ներկայացված են նաև հատվածներ Հրաչյա Հովհաննիսյանի բանաստեղծություններից: 
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 522 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար