48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ համաքաղաքացուն դանակահարելու համար

12-12-2019 13:34:08   | Լոռու մարզ  |  Իրավունք
 


 
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 48-ամյա տղամարդուն:
 
2019 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ին  սահմաններում, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ դեմքի ձախ կեսի, աջ և ձախ ազդրերի ստորին երրորդների առաջային մակերեսների՝ ստորադիր մկանների վնասում, աջ ծնկահոդի դրսային մակերեսի, ձախից այտային շրջանի ու աջ ծնկահոդի դրսային մակերեսի, աջ և ձախ ազդրերի ստորին երրորդների առաջային մակերեսների՝ ստորադիր մկանների վնասում և ձախ ականջախեցու
վերին եզրի, ձախից այտային շրջանի կտրած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ ծնված 1977 թվականին:
 
Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
 
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչը՝ ծնված 1971 թվականին, 2019 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, իր ծանոթի՝ նույն քաղաքի՝ 1977 թվականին ծնված բնակչի հետ, վերջինիս բնակարանում ալկոհոլ են օգտագործել, որի ժամանակ անձնական հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, ինչի ընթացքում 48-ամյա տղամարդը, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, սեղանին դրված դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել ծանոթի մարմնի տարբեր մասերին և դեմքի ձախ կեսի շրջանին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ դեմքի անջնջելի այլանդակմամբ:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1971թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու
մասին:
 
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 439 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար