Տեղեկատվական պիտակներ և հավաստագիր միայն սպանդանոցային ծագման թարմ միս իրացնող տնտեսավարողներին

12-12-2019 16:33:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Թեև սպանդանոցային ծագման թարմ միս և ենթամթերք իրացնելու
պահանջը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր տնտեսավարողների համար պարտադիր է 2020թ. հունվարի 15-ից, սակայն բազմաթիվ իրացման և հանրային սննդի կետեր արդեն օգտվում են միայն սպանդանոցների ծառայություններից:
 
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է գործընթացի խթանմանն ու խրախուսմանը ուղղված միջոցառումները:  Տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի կողմից համապատասխան տեղեկատվական պիտակներ և հավաստագիր է տրամադրվել Էջմիածին քաղաքում գործող միայն սպանդանոցային ծագման միս-մսեղիքի վաճառքի անցած երեք իրացման կետերի՝ անհատ ձեռներեցներ Վազգեն Հակոբյանին, Ռոման Կարապետյանին ու Գարուշ Սուքիասյանին:
 
Սպառողներին հորդորում ենք իրացման ցանցում և հանրային սննդի կետերում ուշադրություն դարձնել այս պիտակների առկայությանը. դրանք փաստում են, որ կազմակերպության կողմից մսի ձեռքբերման գործընթացը Տեսչական մարմնի կողմից վերահսկվում է և այդտեղ իրացվող միսը վստահաբար ունի սպանդանոցային ծագում:  
 
Հիշեցնենք, որ ՍԱՏՄ snund.am կայքում բացվել է հարթակ, որտեղ կարող եք տեսնել, թե որ կազմակերպություններն են արդեն իրացնում կամ սպառում անվտանգ՝ միայն սպանդանոցային ծագման, միս և ենթամթերք:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 482 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար