Կայացել է «Կապիտալում ներդրումներ և կապիտալի շուկաներ․ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարենպաստ միջավայրի կայացում» թեմայով աշխատաժողովը

13-12-2019 16:17:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Դեկտեմբերի 13-ին Երևանում կայացել է «Կապիտալում ներդրումներ և կապիտալի շուկաներ» օրենսդրական և ինստիտուցիոնալ բարենպաստ միջավայրի կայացում» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ։ 
 
Աշխատաժողովին մասնակցել են պետական կառույցների, ֆինանսական հաստատությունների, բանկերի, սթարտափ ընկերությունների, միջազգային կազմակերպությունների  ներկայացուցիչներ և ոլորտի  փորձագետներ։
 
Աշխատաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին՝ անցյալ շաբաթների ընթացքում Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն առնչվող հարցերի վերաբերյալ իրենց կողմից ներկայացված նկատառումների համար։ Նա   կարևորել է նաև
Կենտրոնական բանկի կատարած աշխատանքը՝ նշելով, որ այն հիմք է հետագայում ավելի լայն համատեքստում շարունակելու աշխատանքը՝ ներառելով նաև կապիտալի շուկայի բաղադրիչներին առնչվող այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են արժեթղթերի և բորսայի աշխատանքին, իսկ  նորարարական և այլընտրանքային ՓՄՁ-ներին հնարավորություն է ընձեռում միջոցներ ներգրավել ավելի էժան ենթակառուցվածքների միջոցով։ 
 
«Անհրաժեշտ է բացահայտել, թե ինչպես փոքր ու միջին բիզնեսը Հայաստանում, օգտագործելով արդի հնարավորությունները, ունենա ավելի հասանելի ֆինանսական միջոցներ»,- նշել է Տիգրան Խաչատրյաննը՝ հավելելով հետևյալը․ «Ես խորապես հավատացած եմ, որ Հայաստանում հիմա, ինչպես երբևէ, վերջին 1.5 տարվա ընթացքում արձանագրվող միտումների և կառավարության կողմից որդեգրած քաղաքականության արդյունքում, կան արժեթղթերի շուկան և բորսան զարգացնելու իրական նախադրյալներ»։
 
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն։ 
 
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են բաժնեմասային ֆինանսավորման և կապիտալի շուկային առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ կորպորատիվ կառավարում, քրաուդֆանդինգ, արժութային և այլ կարգավորումներ, բիզնես հրեշտակներ, թափանցիկություն, այս գործընթացներում
սփյուռքի կապիտալի հնարավոր ներգրավում և այլն։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը նշել է, որ քննարկումները նախաձեռնվել են ոլորտում առկա խնդիրները բացահայտելու և դրանց համատեղ լուծումներ գտնելու նպատակով։ 
 
Աշխատաժողովի ընթացքում ձևավորված աշխատանքային խմբերը շարունակել են աշխատանքը թեմատիկ խմբային քննարկումներով։ 
 
Աշխատաժողովի արդյունքում նախատեսվում է առանձնացված առաջնահերթ խնդիրների շուրջ արձանագրված տեսակետները ներառել ձևավորվելիք ճանապարհային քարտեզում։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 615 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար