Զորակոչիկների մասնագիտական ընտրություն

16-01-2020 16:15:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
 
Ձմեռային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ՀՀ ԶՈւ ԳՇ զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում, ինչպես նաև ԶՈւ ԳՇ երգի և պարի
համույթում ծառայության նշանակելու ընտրության հանձնաժողովներն անցկացրել են լսումներ և դիտումներ: 
 
Հանձնաժողովներում ընդգրկված էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի կոմպոզիտորների միության, ինչպես նաև ԶՈւ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ: 
 
Մասնագիտական ընտրության փուլը հաղթահարած զինակոչիկների անվանացուցակները ներկայացվելու են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հաստատմանը: Մասնագետ նորակոչիկները վիճակահանությամբ կհամալրեն ՀՀ ԶՈւ ԳՇ և կայազորային զինվորական նվագախմբերը, ԶՈւ ԳՇ երգի և պարի համույթը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 364 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար