Մեկնարկում է Հայաստանի դահուկավազքի առաջնությունը. սակավ ձյունը խոչընդոտ չէ

17-01-2020 11:17:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանի դահուկավազքի առաջնությանն այս տարի մասնակից կա նաև Շվեյցարիայից:
 


«Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Առաջնությունը կրկին անցկացվում է Աշոցքում: Այս տարվա առաջնությանը մեկ մասնակից կա Շվեյցարիայից:
 
«Ցավոք, այս տարի ձյան
խնդիր կա. այն սակավ է: Սակայն մեզ հաջողվել է հրաշալի վազքուղի ստանալ: Հույս ունենք, որ մարզիկները կբարելավեն արդյունքները»,-նշեց Սարգսյանը:
 
Հայաստանի առաջնությանն այս տարի մասնակցում են մոտ 30 մարզիկներ Գյումրիից, Աշոցքից, Երևանից (Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ) և Վանաձորից:
 
Հայաստանի առաջնությունը մեկնարկում է հունվարի 17-ին և կեզրափակվի հունվարի 19-ին: Այն ընդգրկված է Դահուկավազքի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային օրացույցային պլանին:
 
Առաջնության երկրորդ փուլը կանցկացվի փետրվարին կրկին Աշոցքում:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 414 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար