Դիտորդները՝ որպես ժողովրդավարական արժեքների պաշտպաններ

17-01-2020 18:04:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Ընտրություններին քաղաքացիների ներգրավումը՝ որպես դիտորդներ, առաջնային նշանակություն ունի ժողովրդավարության կայացման համար։ Ընտրություններին դիտորդություն անող քաղաքացին գործնականում իրականացնում է ժողովրդավարական արժեքների պաշտպանություն այնպիսի պայմաններում, երբ առավել մեծ է դրանք ոտնահարելու վտանգը։
 
Դիտորդները՝ առավել քան ընտրական գործընթացի մյուս դերակատարները, իրենց պարտականություններն իրականացնելիս լինում են բացառապես անկողմնակալ, ոչ մի դեպքում հրապարակայնորեն չեն արտահայտում որևէ կանխակալ
դիրքորոշում և չեն դրսևորում կանխակալ վերաբերմունք իշխանության մարմինների, կուսակցությունների, թեկնածուների կամ ընտրական գործընթացի հետ կապված որևէ հարցի նկատմամբ։
 
Ու թեև դիտորդներն իրեն պարտականությունները կատարում են աչքի չընկնող եղանակով, առանց գործընթացին միջամտելու, այնուամենայնիվ, քիչ չեն դեպքերը, երբ դիտորդները ստիպված են լինում վտանգել իրենց անձնական անվտանգությունը և ենթարկվում են տարբեր ճնշումների։
 
Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելությունների նպատակն է ընտրական գործընթացի վերաբերյալ հավաստի տեղեկությունների հավաքագրումը և հանրությանը եղելության մասին օբյեկտիվ և մանրամասն տեղեկատվության տրամադրումը:
 
Սակայն գործնականում ընտրությունների ժամանակ դիտորդների գործառույթները շատ ավելի ընդգրկուն են և, մասնավորապես, ներառում են նաև հենց ընտրատեղամասերում խախտումների կանխումը, ինչի շնորհիվ Հայաստանում ընտրությունների ընթացքում բացահայտվել և վերացվել են բազմաթիվ խախտումներ։
Դիտորդական առաքելություններին ներգրավվելը քաղաքացիական ակտիվության կարևորագույն դրսևորումներից է և մեծ նշանակություն ունի ընտրական գործընթացի բարելավման և ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 576 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար