Եթե սա Հայաստանի բարձրագույն պետական ատյանի բաց և հանրային քննարկման ժամանակ են ոմանք իրենց թույլ տալիս, ուրեմն ինչեր են կատարվում փակ հաստատություններում. Լենա Նազարյան

21-01-2020 13:17:57   | Հայաստան  |  Հասարակություն
Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն անդրադառնալով այսօր ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան կուսակցության» պատգամավորների ու Արման Բաբաջանյանի միջև տեղի ունեցած քաշքշուկին՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 


«Որքան հեգնական է, որ քրեական բարքերի կամ միջավայրի դեմ պայքարի մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պագամավորի մանդատ ունեցողները պատկերավոր ներկայացրեցին հենց այդ մշակույթը: Իսկ
նրանցից «ամենախիզախը» և «ամենաճիշտը» ասում է՝ մենք ռազբորկա չենք անում. ճնշելու տեղը ստեղ չի, դուրսը կա:
 
Եթե սա Հայաստանի բարձրագույն պետական ատյանի բաց և հանրային քննարկման ժամանակ են ոմանք իրենց թույլ տալիս, ուրեմն ինչեր են կատարվում, օրինակ, փակ հաստատություններում։ Ուրեմն ինչքան անելիք ունենք այս մշակույթն արմատախիլ անելու ուղղությամբ օրենքների և ոչ միայն օրենքների միջոցով»: 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 4706 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար