Ինչ-որ պետք է արվեր, պատշաճ արվել է. Վարչապետը՝ Գեորգի Կուտոյանի հրաժեշտի արարողության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



22-01-2020 19:05:53   | Հայաստան  |  Հասարակություն
«Ինչ-որ պետք է արվեր, պատշաճ արվել է. անիմաստ եմ համարում նույնիսկ այդ քննարկումները»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գերոգի Կուտոյանին հրաժեշտ տալու արարողությանը չմասնակցելու մասին իշխանությունների հասցեին հնչած քննադատությանը: 
 


Նրա խոսքերով՝ վարչապետին ենթակա ԱԱԾ պատվո պահակախումբն իր ներկայությամբ պատվել է Գեորգի Կուտոյանի
հոգեհանգիստը, հուղարկավորության արարողությունը: 
 
«ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարողը և ԱԱԾ ողջ ղեկավար կազմը մասնակցել է հոգեհանգստին և հուղարկավորությանը, մասնակցել է Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ որպես կառավարության և վարչապետի ներկայացուցիչ: Լրատվամիջոցի հարցին ի պատասխան՝ ցավակցություն եմ հայտնել Կուտոյանի սգակիր ընտանիքին, իսկ ուրիշ ի՞նչ պետք է աներ կառավարությունը»,- փաստեց Ն. Փաշինյանը հարց բարձրացնելով, թե ինչո՞ւ նույն քննադատողները նման հարց չէին բարձրացնում նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքով: 
 
Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքների բացահայտմանը՝ կառավարության ղեկավարն ընդգծեց, որ գործադիրը կօգտվի բոլոր հնարավոր լծակներից, որոնք կօգնեն մինչև ամենավերջին դետալը բացահայտել կատարվածը: 
 
«Շատ ցավալի դեպք է: Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սա նշանակում է, որ այսօր հիմնական քննվող վարկածն ինքնասպանության հասցնելն է: Ես կարծում եմ, որ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն պարոն Կուտոյանի ընտանիքի անդամներն ու լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունն ամբողջությամբ բացահայտվի»,- ասաց Փաշինյանը:
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1728 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար