Երիտասարդի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել 57-ամյա տղամարդուն

23-01-2020 11:15:32   | Լոռու մարզ  |  Իրավունք
 


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 25-ամյա երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 52-ամյա տղամարդուն։
 
Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի բնակիչը` ծնված 1968թ., 2019 թվականի նոյեմբերի 4-ին' ժամը 17:00-ի սահմաններում, նույն մարզի 25-ամյա բնակչի կողմից վարած ավտոմեքենայով իր
ավտոմեքենային ձայնային ազդանշան տալու շուրջ պարզաբանումներ պահանջելու նպատակով հանդիպել են Լոռու մարզի Փամբակ գյուղում, որտեղ ծագած վիճաբանության ընթացքում, 52-ամյա տղամարդը իր մոտ գտնվող դանակով հարվածել է 25-ամյա երիտասարդին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս: 
 
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 1968թ. ծնված Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
 
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 212 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար