ՊՆ-ն N զորամասի անձնակազմի կարիքների համար կկազմակերպի սնունդ մատուցելու ծառայության գնման գործընթաց

23-01-2020 13:04:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փորձնական ծրագիր իրականացնելու և գնման գործընթաց կազմակերպելու մասին ՀՀ կառավարության 21.02.2019թ. N 152-Ա որոշմամբ ներդրված ԶՈՒ պարենավորումը մասնավոր գործընկերոջ պատվիրակելու ծրագրի շրջանակում անհրաժեշտություն է առաջացել N զորամասի անձնակազմի կարիքների համար կազմակերպել սնունդ մատուցելու ծառայության գնման գործընթաց, ընդ որում՝ գործընթացը պետք է կազմակերպվի ստացիոնար և ոչ ստացիոնար կետերում:
 


ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հաշվի առնելով, որ գործարքը պարունակում է գաղտնի տեղեկատվություն, հետաքրքրված կազմակերպություններին ծառայությունը մատուցելու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կտրամադրվի համապատասխան
մարմնի կողմից տրված գաղտնի տեղեկատվության հետ առնչվելու թույլտվության առկայության դեպքում: Ծրագրին մասնակցելու համար կազմակերպությունները պետք է հնարավորություն ունենան ապահովելու 21.02.2019թ. N 152-Ա որոշմամբ պահանջվող նվազագույն պայմանները:
 
Տվյալ զորամասում սննդի կազմակերպումն իրականացնելու համար կազմակերպություններն իրենց հետաքրքրվածության մասին պետք է տեղեկացնեն մինչև 21.02.2020թ.-ն, ք. Երևան, Բագրևանդի 5 հասցեով (ՊՆ փոստարկղ)՝ նշելով հետադարձ կապի տվյալները: Հեռախոս՝ (+37410) 29-46-37: Էլ. փոստի հասցե՝ logdep@mil.am:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 196 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար