Մինչև հաջորդ հերթական ընտրություններ, փոշու նման քամին քշելու է բոլորիդ. Արթուր Սաքունց

23-01-2020 21:53:41   | Հայաստան  |  Իրավունք
Ձեր գռփած, թալանած մի քանի կոպեկները պահպանելու համար, կատարած ծանր հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար ինչի ասես պատրաստ չեք գնալու, նույնիսկ պետության ու նրա քաղաքացիների անվտանգությունն ու զարգացումը վտանգելու գնով, ու հետո այսքանից հետո ճամարտակում եք հայրենասիրության ու պետության մասին:
 


Այո, կարող է և խոչընդոտեք, կարող է և աղմուկ հանեք, բայց գործընթացների տրամաբանությունը չեք կարող փոխել:
 
Այս իշխանությունն էլ կարող է և անում է սխալներ, բացթողումներ, բայց սա այն լավագույնն է, որն ընտրել
է ՀՀ քաղաքացին, և որի հետ ուզած չուզած հաշվի եք նստելու:
 
Մինչև հաջորդ հերթական ընտրություններ փոշու նման քամին քշելու է բոլորիդ:
 
Ժողովրդավարությունն իրեն պաշտպանելու ահռելի ռեսուրսներ ունի, որի մասին որևէ պատկերացում չունեք:
 
Հայաստանի Հանրապետությունը լինելու է ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան և սոցիալական պետություն, և դուրս է գալու ոչժողովրդավարական, ոչիրավական, ոչինքնիշխան, ոչ սոցիալական պետության ճահճից, որում տարիներ շարունակ ընկղմել եք հանուն Ձեր փոքր, սահմանափակ ուղեղիկների ու անձնական քյաբաբային բարեկեցության:
 
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1998 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար