ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

24-01-2020 11:12:48   | Հայաստան  |  Հասարակություն
Հունվարի 23-ին, ժամը 22:33-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
 


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21099» (վարորդ՝ Նարեկ Ն., ծնված 1993
թ.), «ՎԱԶ-21099» (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Ford» (վարորդ՝ Մարտուն Պ., ծնված 2000 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Երևան-Աշտարակ ուղղությունը դարձել է անանցանելի:
 
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը Նարեկ Ն.-ն և ՄարտունՊ.-ն տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակըգ նահատել են բավարար:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղափոխել ավտոքարշակի վրա. Երևան-Աշտարակ ուղղությունը դարձել է անցանելի:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 270 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար