Արարատի մարզպետը հանդիպել է մարզի ֆերմերների հետ

24-01-2020 17:55:43   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 


Արարատի մարզպետարանում այսօր հրավիրվել  էր քննարկում մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների մասնակցությամբ, որը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մասնաճյուղի պետ Արմեն Համբարձումյանը:
 
Ինչպես հայտնի է՝ Կառավարությունը որոշել է մինչև հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման
գործընթացը։ Մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի` այդ թվում տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմանները:
 
Մարզպետը ներկայացրել է, որ Կառավարությունը մարզպետարանների և սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ և կօգնի սպանդանոցներ կառուցել ցանկացողներին հողի նպատակային նշանակության փաստաթղթերի արագ ձևակերպման հարցում:
 
«Քարտեզագրվելու է մարզը՝ հասկանալու համար, թե ցանկացողները ո՞ր մասում կարող են կառուցել սպանդանոցները: Չի պարտադրվելու, պարզապես ուղղորդվելու է, թե որ մասն է ավելի նպատակահարմար: Այնպես անենք, որ բաշխումը ճիշտ լինի»,- նշել է Գարիկ Սարգսյանը:
Քննարկմանը ֆերմերները ներկայացրել են իրենց բողոքներն ու առաջարկները, որն էլ մարզպետի կողմից կներկայացվի Կառավարությանը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 332 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար